21.02.2017

Հեռուստանախագիծ -պետությունների դուել


Սույն նախագծով համեմատվում են երկու պետությունները՝ հաշվի առնելով այդ պետությունների մի շարք գործոններ: Յուրաքանչյուր փուլում քննարկվում է միայն մեկ գործոն: Գնահատումը կատարվում է բռնցքամարտի կանոնների համապատասխան. յուրաքանչյուր փուլում հաղթողին 10 միավոր, պարտվողին՝ 9-ը, ոչ ոքի դեքում յուրաքանչյուր մասնակից ստանում է 9-ական միավոր, իսկ ակնհայտ առավելությամբ հաղթելու դեպքում՝ համապատասխանաբար 10 և 8: Հաղողը որոշվում է միավորների հանրագումարով:
Առանձին գործոններն են.
  1. Աշխարհագրական դիրքը
  2. Կիլմայական պայմանները
  3. Բնական պայմանները
  4. Օգտակար հանածոները
  5. Բնական այլ ռեսուրսները (Հողային, ջրային, կենսաբանական)
  6. Բնակչության ներուժը
  7. Սպասարկման ոլորտը
  8. Արդյունաբերությունը
  9. Գյուղատնտեսությունը
  10. Հարաբերությունը հարևան երկրների հետ
  11. Դերը աշխարհում
  12. Կյանքի որակն ու ազատությունը
  13. Երկի ինքնուրույնությունը

    Անդրանիկ հաղորթմանը կմասնակցեն 8-րդ դասարանի սովորողներ Սամվել Բալախչյանը և Մերի Կարապետյանը: Նախագիծն իրականացվում է Աշոտ Տիգրանյանի հետ համատեղ:

Ռադիոֆլեշմոբ

Ռադիոֆլեշմոբ-Յուրաքանչյուր ամիս՝ բնագիտության ֆլեշմոբից հետո կազմակերպվում է ռադիոհաղորդում, որտեղ սովորողները ներկայացնում են ֆլեշմոբում հնչած հարցերի պատասխանները՝ տալով նաև մեկնաբանություններ:
Փետրվայրյալ ֆլեշմոբի արդյունքները կներկայացնեն 7-րդ դասարանի սովորողներ՝ Նարեկ Խաչատրյանը և Արեգ Սերոբյանը: 

20.02.2017

ՀՀ բնակչությունը

  1. Համեմատել ՀՀ-ի և նշված երկրների որևէ մեկի սեռատարիքային բուրգերը՝ ընդգծելով ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել նաև  դրանց պատճառները:
  2. Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի սեռատարիքային բուրգերը՝  ընդգծելով ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել նաև  դրանց պատճառները:
  3. Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:
  4. Կազմել ՀՀ տարիքային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ՝ նշելով նաև փոփոխությունների պատճառներ:
  5. ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:
  6. Համեմատել աշխարհի ու ՀՀ բնաչկության բնական աճի տեմպերը վեջին 200 տարում
  7. Համեմատել աշխարհի և ՀՀ բնակչությունն տարիքային կազմերի փոփխությունները վերջին 200 տարում:
Օգտագործվող գրականություն 1 2 3 4 5 

14.02.2017

Հունվարյան հաշվետվություն