2017/12/21

Համագործակցություն Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հետ


Համագործակցությունը կարող է ընթանալ երկու ուղղությամբ.
1.      Լաբորատոր գործունեություն Շուշիում
2.      Փորձի ներդրում կրթահամալիրում
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործում է բնագիտության ժամանակակից լաբորատորիա, որտեղ իրականացվում են տարբեր բուսայուղերի, պահածոների և հյութերի ստացման աշխատանքներ: Աշխատանքները ընթանում են մի քանի փուլով՝ բույսերի աճեցումից և հավաքումից մինչև վերջնական արդյունքի ստացումը: Սովորողների համար յուրաքանչյուր փուլում ընգրկվելը կարելի է դիտել որպես առանձին ուսումնական աշխատանք: Բուն լաբորատոր գործընթացներում ընդգրկվելու համար սովորողների ունեցած հմտություններն ու գիտելիքները բավարար չեն լիարժեք ընդգրկվելու համար, որտեղ նաև խիստ անհրաժեշտ է մասնագետի անմիջական գործունեությունը:
Բնագիտության լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները համապատասխան սարքավորումների առկայության պարագայում կարելի է օգտագործել նաև կրթահամալիրում՝ իրականացնելով որոշակի աշխատանքներ ու փորձեր: Բացի լաբորատոր գործունեությունից կարելի իրականացնել  բույսերի աճեցման, խնամքի ու հավաքման աշխատանքներ:
Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հետ համագործակցության վերջնական, լավագույն արդյունքը կլինի կրթահամալիրում համապատասխան լաբորատորիայի ստեղծումն ու համապատասխան դասընթացի ներդրումը: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий