2024/04/10

Ինտելետուալ ֆուտբոլային մրցաշար

 Մրցաշարը նվիրված է կրթահամալիրում անց կացվող «Դավիթ Գևորգյան» ֆուտբոլային հուշամրցաշարին։ Մրցաշարը անց է կացվելու երկու փուլով՝ թիմային խաղերի համակցված տարբերակով։ Մրցաշարի առաջին մասը անց է կացվելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

ձևաչափաով, այս փուլում կհնչեն 10 հարցեր, որոնցից յուրաքանչյուրին ճիշտ պատասխանելու համար մասնակից թիմերը կստանան մեկ միավոր։ Խաղի երկրորդ մասը տեղի կունենա փաստաշար ձևաչափով, այս դեպքում կներկայացվի 6 փաստաշար՝ յուրաքանչյուրը 5-ական հուշումով։  Երկու փուլերի հանրագումարում առավելագույն միավորներ հավաքած թիմը կճանաչվի խաղի հաղթող։  Խաղին կարող են մասնակցել մինչև 6 հոգանոց թիմեր, խաղը տեղի կունենա Ապրիլի 11-ին, ժամը՝ 13։00

Մարմարյա սրահում։ Մրցաշարը ունենալու է ֆուտբոլային բնույթ։ 


Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։ Խաղի ընթացքում տեղի կունենա 2024 թ.-ի ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը։

Խաղին մասնակցելու համար կարող եք լրացնել հետևյալ հայտը։

2024/04/09

Դեպի Լոռի ուսումանական ճափորդոթւյան նախապատրաստական փուլ


  Դեպի Լոռի եռօրյա ուսումնական ճամփորդության կարևորագույն բաղադրիչներից է հանքարդյունաբերության ազդեցության ուսումանասիրությունը շրջակա միջավայրի վրա։ Այդ նպատակով սովորողները ուսումնասիրում են տվյալ ոլորին առանչվող խնդիրները, ծանոթանում  իրենց բլոգներում արտահայտում են իրնեց կարխիքներն ու պատկերացումները՝ առանձին դեպքերում հանդես գալիս առաջարկություններով։ Մինչ նախապատրաստական աշխատանքները սովողներին ներկայացվել են «ՀՀ կոտրվող ողնաշարը» և «Ամուլ Սար-պետության բնանտարբերությունը» ֆիլմերը։ Սովորղները ծանոթացել են թեմային առնչվող նյութերին 1 2 3։ Հաջորդ փուլում ծանոթացել են եռօրյա ճամփորդության նախագծին ու երթուղիներին։ 

Որից հետ ներկայացրել են բլոգներում կատարված աշխատանքները։ Նախ և առաջ հետաքրիր անդրադարձ կա ընդհանուր Հայաստանի արդյունաբերության դերի մասին, որի մասին վերլուծությունը կարող եք կարդալ Հայկ Ղազարյանի բլոգում։ Որպես բնապահպանական բաղադրիչ ուսումնական ճամփորդության մեջ ներռված է նաև Դեբետ գետի էկոլոգիական խնդիրների, որը աղտոտող աղբյուրների մասին մարամանս արտահայտված է Էլֆրիդա Բրուտյանի բլոգում։ 

2024/04/03

Դեպի Լոռի-լրամշակվող

 


 


Ճամփորդության օրերը՝ Ապրիլի 12-14

    լրամշակվող 

Խորհրդատու՝ Մարթա Ասատրյան 
 

Ճամփորդության երթուղին

  • Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր- Ալավերդի

    Մասնկացության հայտ 

 

Ճամփորդության նպատակը

  • տեսնել-ուսումնասիրել Լոռվա բնաշխարհը, բնապահպանական խնդիրները  
  • ճանաչողական, հայրենագիտական արշավ, այցելություններ պատմամշակությանին հուշարձաններ
  • Ճանաչել Թումանյանի Լոռին

Նախապատրաստական փուլ

  • Հանքարդյուաբերությունը ՀՀ-ում թեմային ուսումանսիրություն 
  • Ֆիմերի դիտումներ, քննարկումներ 
  • Հրապարակումներ սովորողների բլոգներում
  • Գետը համայնքում՝ Դեբեդ

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչը

  • Ալավերդի քաղաք՝ Դեբեդ գետ, Սանահինի կամուրջ
  • Քոբայրավանք
  • Ախթալայի բերդ, վանք
  • Սանահին վանական համալիր
  • Թեղուտ գյուղ

Ճամփորդության բնապահպանական բաղադրիչը

  • Այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ
  • Հայաստանի միակ փակ պոչամբարը
  • Մեծ Այրում գյուղ՝ Նահատակ պոչամբար
  • Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք
  • Դեբեդ՝ թթվային դրենաժ, ՓՀԷԿ
Նախապատրաստական աշխատանքներ 

Գիշերակացը Ալավերդու հյուրատանը

Օր առաջին 12.04.24

09.00 մեկնում Մայր դպրոցից

  •  առաջին կանգառ՝ Ապարան
  • քայլարշավով Քոբայրավանք
  • Ալավերդի. կյանքը արդյունաբերական քաղաքում
  • Թումանյանի հոդվածների քննարկում
  • գիշերումը Ալավերդում

Օր երկրորդ 13.04.24

  • Ախթալան հակադրությունների ասպեկտով
  • այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Նահատակ պոչամբար
  • Ախթալայի բերդ, վանք՝ դիտակետում թթվային դրենաժի ենթարկված Դեբեդը
  • Թեղուտ՝ գյուղը, հանքը, պոչամբարը
  • Հաղպատ

Օր երրորդ 14.04․24
Այցելություն Դսեղ, քայլ դեպի դսեղի ծովեր  

Վերադարձի երթուղին՝ Ալավերդի-Դսեղ-Վանաձոր-Երևան

20.00 ժամանում Երևան՝ Մայր դպրոց

Համակարգողներ`   Էմանուել Ագջոյան, Քրիստինե Միսկարյան 

Ֆինանսական բաղադրիչ 

Մեկ սովորողի հաշվակով 15.000 դրամ՝

Տրասպորտային ծախսեր -  մինչև 4500 դրամ

Գիշերակաց երկու օրվա համար 7.000 դրամ

Եռօրյա սնունդ - 4500 դրամ    

Տրանսպորտային ծախսերը կրթահամալիրի մասնակի աջակցությամբ

Վարորդի գիշերակացը և սնունդը հոգում ենք նշված նախահաշվից։

Մասնակիցներ 9-12 րդ դասարանի նախագծային խումբ

  1. Էլֆրիդա Բրուտյան, 11-րդ դասարան
  2. Անի Սմբաթյան, 11-րդ դասարան
  3. Միքաելա Մարաշլյան, 11-րդ դասարան
  4. Ղազարյան Հայկ, 11-րդ դասարան
  5. Մանուչարյան Գրիշա, 11-րդ դասարան
  6. Ադամյան Արամ, 11-րդ դասարան
  7. Ղարիբյան Էլիզա, 11-րդ դասարան
  8. Վարդանյան Նարե, 11-րդ դասարան
  9. Հակոբյան Աստղիկ, 11-րդ դասարան
  10. Գոմցյամ Արսեն, 11-րդ դասարան
  11. Արեգ Հակոբյան, 11-րդ դասարան
  12. Ստեփանյան Աննա, 10-րդ դասարան
  13. Գալստյան Սյուզաննա, 10-րդ դասարան
  14. Մանվելյան Սերյոժա, 9-րդ դասարան
  15. Մարության Աննա, 9-րդ դասարան
  16. Մարտիրոսյան Մոնիկա, 9-րդ դասարան
  17. Այդինյան Գևորգ, 9-րդ դասարան 
  18. Արսեն Հովհաննիսյան, 11-րդ դասարան
  19. Գոռ Միրզոյան, 11-րդ դասարան


2024/03/29

Ուրցաձորյան ճամբարի ամփոփում։




Մարտի
26-28 սեբաստացիների մեծ խմբով անց կացրեցինք Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության կենտրոնում։ Այս անգամվա ճամբարը բավականին սպասված էր, քանի որ սովորողների մեծ խումբ դեռևս ձմեռային ճամբարից սպասում էր այս ճամբարին։ Մինչ ճամբար մեկնելը սովորողների հետ կատարել էինք փոքրիկ նախապատրաստական աշխատանք՝  ծանոթանալով «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի վերջին տարիների գործունեությանն ու գործող կենտրոնի գործունեությանը։ Նախապատրաստական փուլում մանրամասն ուսումնասիրվել էր Վեդիի ջրամբարի նախագծին՝ ծանոթանալով դրա դրական ու բացասական կողմերին։

Ճամփորդության առաջին կանգառ այս անգամ նախատեսված էր Խոր Վիրապում։ Ինչպես նախապատրաստական փուլում անդրադարձել էինք այս տարածքը կարող է դառնալ հետաքրիր տուրիստական կենտրոն, քանի որ այն աչքի է ընկնում յուրահատուկ բուսական ու կենդանական աշխարհով։

Ճամբարի առաջին օրը՝ ժամանումից անմիջապես հետո հիմնադրամի աշխատակից Նարինե Փիլոյան սովորողներին ներկայացրեց հիմնադրամի վերջին տարիների գործունեությունն ու հետագա տարաների նպատակները։ Դաս-սեմինարը սովորողները ավարտեցի բնապահպանական համր անիմացիայի համար համապատասխան տեքստեր մշակելով։

Ճամբարային երկրորդ օրը կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ անց կացրեցինք կենտրոնի տարածքում։ Կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին իրենց գործունեության արդյունքներում փրկված կենդանիներին, նրանց պահպանման ու խնամքի առանձնահատկություններին։ Բավականին հետաքրիր էր այցելել նաև կենտրոնի խնամքի տակ գտնվոող ջերմոցները, որտեղ ծանոթացանք ծառերի աճեցման յուրահատուկ մեթոդներին։
Ճամբարային երրորդ օրը, արդեն վերադարձին ճանապարհին  հնարավորություն ունեցանք այցելելու Գևորգ Մարզպետունու ամրոց։ Ճամփորդության վերջին կանգառը կառուցվող Վեդիի ջրամբարի հատվածում էր, որ կազմակերպեցինք մեր վերջին բաց դասը։
Դասընթացների ընթացքում բազմիցս անդրադարձել եմ ջրամբարների գործառույթներին, նրանց դերին ու նշանակության, ինչպես նաև բնության վրա նրանց թողած հետևանաքներին, բայց այս դեպքը եզակի էր քանի որ, հնարավորություն կար այդ ամենը տեսնել կառուցման փուլում։


Ուսումնական եռօրյա ճամբարի ընթացքում կարծում եմ հաջողվեց իրականացնել մեր առաջ դրված բոլոր նպատակները։

 


2024/03/19

Եռօրյա ուսումնական ճամբարի նախապատրաստական փուլ-լրամշակվող

 


2024 թ-ի հունվարին նախաձեռնված համագործակցությունը «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ մարտի 26-28-ը կազմակերպվում է հերթական ճամբարը։ Այս անգամ ուսումնական ճամբարին մասնակցում են հիմնականում 11-րդ դասարանցիներ, ովքեր արդեն երկրորդ տարին է ուսումնասիրում են էկոլոգիա դասընթացը և այդ ընթացքում հասցրել են բավականաչափ գիտելիքներ ու հմտություն ձեռք բերել դասընթացի շրջանակներում։ Դեպի եռօրյա ուսումնական ճամբար տանող ճանապարհի սովորողների հետ ծանոթացել են «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի գործունեությանը, անդրադառնալով ինչպես ողջ աշխարհում՝ այնպես էլ Հայաստանում ծավալած գործունեությանը։  Այս անգամվա երթուղու առաջին կանգառը նախատեսված է Խոր Վիրապի հատվածում, որտեղ ոչ միայն կհիանանք եկեղեցու եզակի ճարատապետությամբ, այլ նաև օգտվելով դեպի Արարատ բացվող տեսարանից սովորողների կներկայացվի լեռան ու հարող լեռնաշղթայի՝ Հայկական պար, ծագումնաբանությանը։ Խոր Վիրապի բարձունքը նաև հիանալի հնարավորություն է տալիս ընկալելու համանուն արգելոցի դերն ու նշանակությունը։  Քանի որ կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնը գտնվում է Ուրցաձոր գյուղի հարևանությամբ ուստի տեղի է ճամբարին ընդառաջ հիշել գյուղի մասին։

Ի թիվս ծավալած բազմաթիվ գործունեությունների կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնը ունի կուտակված բավականին լուրջ փորձ վայրի կենդանիներին բնական միջավայր վերադարձնելու ուղղությամբ, որը այդքան էլ դյուրին աշխատանք չէ։ Որպես կարևոր բնապահպանական բաղադրիչ ճամփորդության երթուղում ներառված է նաև կանգառ  կառուցվող Վեդիի ջրամբարի մոտակայքում։ Սա եզակի հնարավորություն է տեսնել կառուցվող ջրամբար, իր բոլոր հետևանքներով։ Յուրաքանչյուր ճամփորդության կարևոր բաղադրիչ նաև տեղանքի ճանաչումն է, իսկ այս դեպքում տեղանքը բավականին հարուստ է ամենատարբեր պատմամշակութային կոթողներով։

Հանդիպում «Մաքուր» նախաձեռնության հետ

 


Ժամանակին հրապարակած հոդվածներից մեկում համոզմունք էի հայտնել, որ հանրակրթության գլխավոր նպատակներից մեկը՝  իրատես մտածող քաղաքացիներ ձևավորելու հնարավություններ ստեղծելն է։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն էկոլոգիական կրթությունը, իսկ էկոկիրթ հասարակությունը ըստ իս կայուն առաջընթացի ամենակարևոր բաղադրիչներից է։

Նախապատրաստվելով էկոտուր 2024-ի և կարևորելով էկոլոգիա դասընթացի կրթադաստիարակչական առաքելությունը, ինչպես նաև դասընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքների ամրապնդում ու գործնական կիրառելու հնարավորությունը էկոտուր 2024-ի շրջանակներում նախաձեռնում ենք հանդիպում «Մաքուր» հասարակական նախաձեռնության կազմակերպիչների հետ։
Նախաձեռնությունը հիմնականում կազմված է  երիտասարդներից, ովքեր միջավայրի բարելավմանը ուղղված մի շարք գործնական նախագծերի հեղինակ և իրականացնող են։
Հանդիպում նախագծի նպատակներն են  

1.      Փորձի փոխանակումն ու համատեղ նախագծերի մշակումը

2.      Հասարակական ակտիվության բարձրացման ուղղված ջանքերի ներկայացումը

3.      Էկոտուր 2024-ի ու էկոլոգիական կրթության գաղափարների ներկայացումն ու տարածումը։

Նախագծի ընթացքը։ Մինչ հանդիպումը սովորողները նախապես ծանոթանում են  նախաձեռնության գործունեությանն ու իրականացված նախագծերին, առանձնացնում իրենց հուզող հարցերը, հանդես գալիս առաջարկություններով։

Նախագծից ակնկալվող արդյունքները

1.      Մասնակիցների ներգրավում իրականացվող բնապահպանական նախագծերին

2.      Կուտակված փորձի փոխանակում

Հանդիպումը տեղի կունենա մատի 22-ին՝ ժամը 11։00-ին, ավագ դպրոցի ընթերցասրահում։ Հանդիպումը նախատեսված է 10-11-րդ դասարանի սովորողների համար, սայկան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։  

2024/03/18

Եռօրյա ճամբարի նախագիծ

 



Ճամբարի նպատակները

· ծանոթացում կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի գործունեությանը,

· տարածքի հայրենագիտության ուսումնասիրություն,

· էկոտուրիզմի զարգացման հնարավորության ուսումնասիրություն,

· էկոտուր 2024-ի շրջանակներում անելիքների քննարկում,

· ուսումանական ֆիլմերի դիտում, քննարկում,

· «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ համագործակցության ամրապնդում։

Ճամփորդության հայրանագիտական բաղադրիչներ

· Մարզպետունու ամրոց-Տապի բերդ, · 5-6-րդ դարի եկեղեցու ավերակներ, · 13-րդ դարի խոնարված հայկական եկեղեցի, Խոր Վիրապ

Նախապատրաստական փուլ

Ճամփորդության բնապահպանական բաղադրիչներ

· Վեդի գետ ու կառոցվող ջրամբար,

· Վայրի կենդանիների պահապանության կենտրոններ,

· Խոսրովի արգելոցի հարող տարածք։

Նախապատրաստական փուլ 

Օր առաջին-26.03.2024

9:30-մեկնում Մայր դպրոցից

11։30-Կանգառ Խոր Վիրապում

13։00 ժամանում ճամբարման վայր

13:30-14:00-Ճաշ 

14։30-17։00 ծանոթացում «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահապանության հիմնադրամի» գործունեությանը, բաց դասեր, ինտերակտիվ խաղեր։ 

19:00-19:30 ընթրիք 20:00-22:00 «Վայրի առևտուր» ֆիլմի դիտում, քննարկում

22:00-23:00 օրվա ամփոփում

23:00-ից քուն

Օր երկրորդ 27.03.2024

8:30-9:00 վերկաց

9:00-9:30 նախավարժանք

9:30-10:00 նախաճաշ

10:00-14:00 Քայլարշավ դեպի խոնարհված եկեղեցիներ

14:00-14:30 ճաշ

15:00-17:00 կամավորական աշխատանք կեսնաբազմազանության պահպանման կենտրոնում, ժանաչողական քայլք կենսաբազմամազնության պահպանման կենտրոնւմ 

17:00-19:00 կլոր սեղան քննարկումներ «էկոտուր 2024»-ի գործունեության շրջանակներում

19:00-19:30- ընթրիք 20:00-22:00 «Սևան Էկովեթինգ» ֆիլմի դիտում, քննարկում

Օր երրորդ 28.03.2024

8:30-9:00 վերկաց

9:00-9:30 նախավարժանք

9:30-10:00 նախաճաշ

10:00-12:00 Ճամբարային գործունեության ամփոփում, ճամբարային գոտւ հանձնում։ 

13:00 ճաշ

14:00 վերադարձ Մարզպետունու  Ամրող-Վեդիի ջրամբար - Երևան երթուղով

Ծրագիր իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմանադրամի համագործակցության արդյունքում։

Ճամբարի մասնակցության արժեքը 7000 դրամ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով։

Գիշերակացը տրամադրվում է Ուրցաձորի կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի կողմից, տրանսպորատային ծախսերը՝ կրթահամալիրի մասնակի աջակցությամբ սնունդը ՝ ծնողների աջակցությամբ։

Մասնակից սովորողներ 

  1. Խաչատրյան Աշոտ, 11-րդ դասարան 
  2. Գրիգորյան Դավիթ, 11-րդ դասարան
  3. Կարսեցյան Միհրան, 11-րդ դասարան
  4. Բարսեղյան Մարտին, 11-րդ դասարան 
  5. Արշակյան Արայիկ, 11-րդ դասարան
  6. Մանուչարյան Գրիշա, 11-րդ դասարան 
  7. Հովհաննիսյան Արսեն, 11-րդ դասարան 
  8. Ղազարյան Հայկ, 11-րդ դասարան
  9. Ադամյան Արամ, 11-րդ դասարան
  10. Անդրեսայան Օֆելյա, 11-րդ դասարան
  11. Պողոսյան Միլենա, 11-րդ դասարան
  12. Տեր-Սարգսյան Էդիտա, 11-րդ դասարան
  13. Զարգարյան Էլեն, 11-րդ դասարան
  14. Մարգարյան Սեդա, 11-րդ դասարան
  15. Մուրադյան Նարե, 11-րդ դասարան
  16. Սիմոնյան Անժելինա, 11-րդ դասարան 
  17. Բաբաջանյան Ռուզաննա, 11-րդ դասարան
  18. Սահրադյան Եվա, 11-րդ դասարան
  19. Վահանյան Ալեքս, 10-րդ դասարան
  20. Հակոբյան Ռոլանդ, 11-րդ դասարան

    Պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Անուշ Ներսիսյան 


1.